7 վայրկյանում` 1 խնձոր. Ավստրալիայում խնձորի բերքահավաքի համար ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)

Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները խնձորի բերքն արագ հավաքելու նպատակով ռոբոտ են մշակել։ Այս մասին հայտնում է New Atlas-ը։

Սարքն ունի հատուկ տեսախցիկներ, որոնք աշխատում են ալգորիթմների միջոցով։ Դրանք սկանավորում են խնձորի ծառերը և պոկում պտուղները, այնուհետև դրանք առանց վնասելու գցում են զամբյուղի մեջ։

Նշվում է, որ ռոբոտը ծառի վրա աճած պտուղների ավելի քան 90 տոկոսը «տեսնում է» բառացիորեն վայրկյանների ընթացքում:

Սարքի փորձարկումը ցույց է տվել, որ ռոբոտը վնասել է հավաքած խնձորների ընդամենը 6 տոկոսը։

Կես հզորությամբ աշխատելու պարագայում ռոբոտը խնձոր է հավաքում յուրաքանչյուր 12,6 վայրկյանը մեկ, իսկ ամբողջ հզորությամբ՝ 7 վայրկյանում։

http://tert.am