Telegram-ում նոր գործառույթ կհայտնվի. Դուրովը մանրամասներ է ներկայացրել

Telegram-ում մայիսին կգործարկվի նոր գործառույթ, ինչը թույլ կտա խմբակային տեսազանգեր կազմակերպել, իր ալիքում գրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, փոխանցում է ria.ru-ն։

«Էկրանի համատեղ օգտագործում, աղմուկի չեղարկում, անհատական համակարգիչների և պլանշետների աջակցություն․ այն ամենը, ինչ դուք կարող եք ակնկալել տեսակոնֆերանսների ժամանակակից գործիքից»,- գրել է նա՝ ընդգծելով, որ այդ ամենը հասանելի կլինի Telegram-ում։

Բացի այդ, նա նշել է՝  Telegram-WebK-ի և WebZ-ի երկու նոր վեբ տարբերակները հարմար են տարբեր սարքերից օգտագործելու համար:

«Դուք կարող եք անմիջապես մուտք գործել ինչպես բջջային, այնպես էլ անհատական համակարգչից՝ անմիջապես վեբ բրաուզերից։ Ոչ մի բեռնում»,- հավելել է Դուրովը։

Նրա խոսքով՝ Telegram-ի այս վեբ տարբերակները գերազանցում են մրցակիցների համարժեքներին։ Այժմ ընկերությունը փորձարկում է վեբ տեսազանգերի ներքին ֆունկցիոնալ տարբերակը, որը նախատեսում են գործարկել մոտ ապագայում: