ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը որոշում է կայացրել խզել ամերիկյան SpaceX ընկերության հետ կնքած 2,9 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը, որով նախատեսվում էր լուսնային մոդուլ մշակել:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով վարչության պաշտոնական ներկայացուցչին, ՆԱՍԱ-ն նման որոշում է կայացրել Blue Origin և Dynetics տիեզերական ընկերությունների կողմից հնչած բողոքների պատճառով:
ՆԱՍԱ-ն ապրիլի 16-ին հայտնել էր, որ Artemis ծրագրի շրջանակում Լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված մոդուլի ստեղծման պայամանգրի մրցույթը շահել է SpaceX: Պայմանագիրը շահելու համար պայքարում էին նաև մյուս երկու ընկերությունները, որոնք այս շաբաթ բողոքարկել են այ որոշումը ԱՄՆ գլխավոր վերահսկիչ վարչությունում:
ՆԱՍԱ-ն 2019 թվականին հայտնել էր Artemis լուսնային նախագծի մասին, որը կիրականացվի երեք փուլով: Առաջինի ժամանակ նախատեսվում է ինքնակառավարվող հրթիռ ուղարկել Լուսնի շուրջ պտտվելու և Երկիր վերադառնալու համար: Երկրորդ փուլում նախատեսվում է Երկրի արբանյակի շուրջ պտույտ կատարել անձնակազմով: Իսկ երրորդ փուլի ժամանակ մասնագետները հույս ունեն տիեզերագնացների վայրէջք կատարել Լուսն վրա: Նախատեսվում է, որ ծրագրի վերջի փուլը կյանքի կկոչվի 2024 թվականին: