ՆԱՍԱ-ն 2023-ին հետազոտող լուսնագնաց կուղարկի Երկրի բնական արբանյակ

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) ծրագրել է 2023թ. լուսնագնաց ուղարկել Երկրի բնական արբանյակ, որ սարքի միջոցով որոշի 2024թ. իրականացվելիք «Արտեմիս» լուսնային առաքելության վայրէջքի հավանական վայրերը, ինչպես նաև ջրի պաշարներ փնտրի:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, խոսքը 433,5 մլն դոլար արժողությամբ լուսնագնացի մասին է, որը կկոչվի VIPER: Այն ուսումնասիրելու է Լուսնի հարավային բևեռը, որտեղ որոնելու է սառույց և այլ կարևոր պաշարներ` ապագա լուսնային առաքելությունների ընթացքում մարդկանց գործը հեշտացնելու համար:

Բրիտանական պարբերականը գրում է, որ առաջին կինը և հաջորդ տղամարդը Լուսնի վրա վայրէջք կկատարեն 2024թ.` «Արտեմիս» առաքելության շրջանակում, որը 1972թ. ի վեր կլինի Լուսնի վրա մարդկանց վայրէջքի առաջին դեպքը:

VIPER լուսնագնացի առաքելությունը կտևի 100 օր: