Audi-ն հետագայում միայն էլեկտրամեքենաներ կթողարկի

Գերմանական Audi ավտոկոնցեռնն ամբողջովին կհրաժարվի ներքին այրման շարժիչով մեքենաներից: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, բոլոր նոր մոդելները 2026 թվականից կվերածվեն էլեկտրամեքենաների, իսկ 2033 թվականից կդադարեցվի ավանդական մեքենաների արտադրությունը:

Այս մասին հայտարարել է կոնցեռնի ղեկավար Մարկուս Դյուզմանը Բեռլինում անցկացված կլիմայական համաժողովի ժամանակ:

Ակնկալվում է, որ արդեն 2025 թվականին ընկերության շարքում ընդգրկված կլինի էլեկտրամեքենայի ավելի քան 20 մոդել: Միևնույն ժամանակ նշվում է, որ ներքին այրման շարժիչով մեքենաների արտադրությունն աստիճանաբար կավարտվի մինչև 2033 թվականը:

Սակայն Չինաստանում նման մոդելների մեծ պահանջարկով պայմանավորված` արտադրությունը կարող է շարունակվել տեղական գործարաններում նաև 2033-ից հետո:

2021 թվականին արդեն ավելի շատ էլեկտրամեքենաներ կարտադրվեն, քան ներքին այրման շարժիչով մոդելներ:

http://tert.am