Ստարտափը ծրագրավորել է բնակելի շենքերի եռաչափ տպագրության տեխնոլոգիա

Mighty Buildings կալիֆոռնիական ստարթափը, որը հիմնադրվել է ռուս ծրագրավորողների կողմից, տպում է բնակելի շենքեր ավտոմատացված եռաչափ տպիչով եւ արդեն հաջողությամբ փակել է 22 միլիոն դոլարի չափով ֆինանսավորման փուլը, հաղորդում է Hightech+ը:

Ընկերությունն արդեն բարեհաջող զբաղվում է մեկհարկանի տների շինարարութամբ Կալիֆոռնիայի բնակիչների համար, եւ այժմ պատրաստվում է կառուցել նոր բազմաբնակարան շենքեր: Համահիմնադիր Սեմ Ռուբենի խոսքով՝ բազմահարկ շենքի առաջին նախատիպը պատրաստ կլինի 2022 թվականի վերջում 2023 թվականի սկզբում:

Ինչպես հայտարարում է Mighty Buildings-ը, եռաչափ տպիչներն աշխատում են շինարարներից երկու անգամ արագ՝ տնտեսելով մասնագետների աշխատանքային ժամանակը 95 տոկոսով, եւ միեւնույն ժամանակ կրճատելով ծախսերը 10 անգամ: Այժմ Ստարթափը կարող է տպել շուրջ 105 քաղաքուսի մետր մակերեով տուն:

Mighty Buildings-ի նոր ֆինանսավորումը հասնում է 101 միլիոն դոլարի: Բացի բազմահարկ նախագծերի զարգացումը, ստարթափն օգտագործում է ստացված միջոցները նոր մեկհարկանի տներ ծրագրավորելու, եռաչափ տպագրության տեխնոլոգիան կատարելագործելու եւ հաճախորդներ ներգրավելու համար: