Perseverance մարսագնացին չի հաջողվել Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել

Ամերիկյան Perseverance մարսագնացին չի հաջողվել առաջին փորձից Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել: Այս մասին հայտնել է NASA-ն:

«Տվյալները, որոնք Երկիր է ուղարկել Perseverance մարսագնացը նմուշների հավաքման առաջին փորձից հետո, ցույց են տվել, որ գործողության ընթացքում նյութեր չեն հավաքվել»,- ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ:

NASA-ում կարծում են, որ անհաջողության պատճառը հորատման աշխատանքների ժամանակ գրունտի տեղաշարժն է եղել, այլ ոչ թե տեխնիկական անսարքությունը:

Առաջիկա օրերին մասնագետները փորձելու են ուսումնասիրել եղած տվյալները և լրացուցիչ դիագնոստիկա անցկացնել:

168.am