Mercedes-Benz ավտոարտադրողը կատարելագործել է Car-to-X Communication համակարգը և ներդրել ճանապարհային խոչընդոտների նախազգուշացման նոր գործառույթ: Այս մասին գրում է daimler.com— ը:
Այսպիսով, մեքենաների որոշ մոդելներ կկարողանան ճանապարհային երթևեկության մասնակիցներին զգուշացնել «պառկած ոստիկանների», փոսերի և ճանապարհին այլ խոչընդոտների մասին:
Խոսքը նոր սերնդի C-S և S-Class շարքի մոդելների, ինչպես նաև EQS էլեկտրական սեդանի մասին է: Այս մեքենաները հնարավորություն են ստացել հաղորդագրություններ գեներացնել ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար: