Հունաստանում ստեղծվել է աշխարհում ամենաարագընթաց մեքենան, որն արժե 5,5-12,4 մլն եվրո (տեսանյութ)

Հունական Spyros Panopoulos Automotive ընկերությունը ներկայացրել է իր առաջին մոդելը, որը կոչվում է Chaos։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։

Մեքենան հասանելի է շարժիչի երկու տարբերակով՝ 2049 կամ 3065 ձիաուժ հզորությամբ։ Այն աշխատում է չորս լիտրանոց V10 շարժիչով, որի բոլոր տարրերը 3D տպագրված են:

Մեքենայի առաջին՝ 2049 ձիաուժ հզորությամբ շարժիչով տարբերակը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 1,9 վայրկյանում, իսկ մինչև 300 կմ/ժ՝ 7,9 վայրկյանում։ Ելնելով դրանից՝ ընկերությունը նշում է, որ Chaos-ն աշխարհի ամենաարագ մեքենան է։ Դրա առավելագույն արագությունը 500 կմ/ժ-ից բարձր է:

Մեքենայի արժեքը կազմում է 5,5 մլն եվրոյից մինչև 12,4 մլն եվրո։

Tert.am