Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել առաջին AR ականջակալը։
AR ականջակալը կկարողանա ինքնուրույն աշխատել, առանց Mac-ի կամ iPhone-ի մշտական կապի:
Սարքը կկառուցվի M1 պրոցեսորի հիման վրա, որը դարձել է Apple-ի համակարգիչների համար առաջին ARM-հարթակը: Ականջակալը կստանա Sony-ի արտադրության 4K MicroOLED էկրաններ, որոնք անհրաժեշտ են լրացուցիչ իրականության մեջ «ընկղմվելու» համար:
Ընկերությունը մտադիր է ներկայացնել ականջակալ մինչև 2022-ի ավարտը: Apple-ի նոր սարքի հետ կապված պլանները մեծ են․ գաջեթը ստեղծվում է որպես iPhone-ի կոնցեպտուալ փոխարինող: