Ցուկերբերգը հայտարարել է, որ Meta-ն կառուցում է արհեստական ​​բանականությամբ համալրված աշխարհում ամենաարագ սուպերհամակարգիչը

Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իր ընկերությունը կառուցում է արհեստական բանականությամբ համալրված աշխարհում ամենաարագ սուպերհամակարգիչը՝ որպես վիրտուալ մետատիեզերք ստեղծելու ծրագրերի մաս, գրում է The Guardian-ը:

Facebook-ի (այժմ Meta) հիմնադիրը բլոգային գրառման մեջ ասել է, որ մետատիեզերքը, հայեցակարգ, որը համատեղում է ֆիզիկական և թվային աշխարհը վիրտուալ և ընդլայնված իրականության միջոցով, կպահանջի «ահռելի» համակարգչային հզորություն:

Արհեստական բանականությամբ սուպերհամակարգիչը, որը Ցուկերբերգի Meta ընկերության կողմից ստացել է AI Research SuperCluster (RSC) անվանումը, արդեն աշխարհում հինգերորդ ամենաարագն է: Meta-ի հետազոտողներն ակնկալում են, որ RSC-ը կդառնա իր տեսակի մեջ ամենաարագ համակարգիչը, երբ այն լիովին պատրաստ լինի այս ամռանը:

Tert.am