Համացանցում հաճախ էր քննարկվում Google-ի ծալովի սմարթֆոնի ստեղծման մասին լուրերը: Այդ ընթացքում տարբեր խոսակցություններ են եղել, այդ թվում ՝ նախագծի հնարավոր չեղարկման և դրա համալրող սարքերի պատվերների մասին, սակայն դրանք բոլորը կեղծ են եղել ։
Նախագծի գոյության նոր համոզիչ հաստատումն է Ռոս Յանգի (Ross Young) հայտարարությունը, ով հայտնի փորձագետ է դիսփլեյների ինդուստրիայում: Նրա խոսքով ՝ Pixel-ի համար ճկուն պանելների զանգվածային արտադրության մեկնարկը տեղի կունենա 2022 թվականի երրորդ եռամսյակում, իսկ շնորհանդեսը ՝ չորրորդում (մոտավորապես հոկտեմբերին): Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ դեվայսը Galaxy Z Fold 3-ից կոմպակտ է լինելու: