Հայտնի է iPhone 14-ի թողարկման հավանական ամսաթիվը

Apple-ը կարող է նոր սմարթֆոնները ներկայացնել սեպտեմբերի 13-ին։ Այս մասին հայտնում Է Phonearena պարբերականը։

Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ iPhone 14 սերիայի սմարթֆոնների թողարկման ամսաթիվը պետք է լինի աշնան առաջին ամսվա կեսին՝ սեպտեմբերի 13-ին: Սարքի նախնական պատվերները կբացվեն կամ հայտարարությունից անմիջապես հետո, կամ սեպտեմբերի 16-ին: Սեպտեմբերի 23-ին կսկսվի Apple-ի սարքերի  լայն վաճառքը։

Հրատարակության հեղինակների կարծիքով՝  կանխատեսումը կարող է ճիշտ լինել: Մեդիայի կանխատեսման համաձայն՝ սեպտեմբերին Apple-ը 4 սմարթֆոն կցուցադրի։ Շարքում կհայտնվեն 6,1-դյույմանոց iPhone 14-ը, 6,7-դյույմանոց iPhone 14 Plus-ը (կամ iPhone 14 Max), 6,1-դյույմանոց iPhone 14 Pro-ը և 6,7-դյույմանոց iPhone 14 Pro Max-ը:

Հիշեցնենք, որ IPhone 13 շարքի սմարթֆոնները հայտարարվել են 2021 թվականի սեպտեմբերի 14-ին: