Ինսայդեր․ AirPods Pro 2-ը կարող է աշխատել միայն iPhone 11-ի և ավելի նոր մոդելների հետ

Համացանցում հայտնվել է տեղեկություն, որ AirPods Pro 2 նոր TWS-ականջակալները չեն աշխատի iPhone-ի հին մոդելների հետ։

Այդ ենթադրությամբ կիսվում  է @VNchocoTaco ինսայդերը։ Տեղեկատուի խոսքով ՝ ականջակալները հնարավոր կլինի միացնել iPhone 11-ին և ավելի նոր մոդելներին: Բնականաբար, դեռ հաստատում չկա, բայց ծանոթ լինելով Apple-ի գործունեությանը, նման որոշումը կարող է իրատեսական լինել։

Հիշեցնենք, որ AirPods Pro 2-ը արտաքնապես չի տարբերվի արդիական մոդելից։ AirPods Pro 2-ի թողարկումը պետք է կայանա տարեվերջին։ Հնարավոր է ՝ ականջակալները ցույց տան iPhone 14 շարքի հետ միասին։