NASA-ն օգոստոսի 29-ին կանցկացնի Artemis 1 առաքելության մեկնարկը, որի շրջանակներում Space Launch System հսկայական հրթիռը կուղեւորվի դեպի Լուսին: Այն ուղեծիր դուրս կբերի ոչ միայն տիեզերանավը։
Artemis 1 առաքելության շրջանակներում տիեզերական գործակալությունը ծրագրում է Երկիր մոլորակի բնական արբանյակի շուրջ թռիչքի ուղարկել անօդաչու Orion տիեզերանավ: Թռիչքից հետո նա պետք է վերադառնա։
Տիեզերանավի հետ տիեզերք կուղևորվի Apple ընկերության iPad պլանշետային համակարգիչը։ Callisto գիտափորձի շրջանակներում աերոնավտիկայի եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը մտադիր է փորձարկել տիեզերքում սպառողական տեխնոլոգիաների աշխատանքը:
NASA-ն ցանկանում է ստուգել, թե որքան օգտակար կլինեն Alexa-ի և WebEx-ի վիրտուալ օգնականները, ինչպես նաև իմանալ, թե ինչպես նրանք կկարողանան բարելավել տիեզերագնացների աշխատանքն ու կյանքը: Հենց դրա համար էլ Orion տիեզերանավի կենտրոնական կառավարման վահանակի վրա տեղադրված է iPad։ Ձայնային օգնականների փորձարկումից բացի, պլանշետը կկիրառվի Cisco ընկերության ծրագրային ապահովման թեստավորման համար, որն անհրաժեշտ է Թռիչքների կառավարման կենտրոնից կոնտենտ ստանալու համար: