Մանրամասներ PlayStation 5-ի նոր տարբերակի թողարկման մասին

Ճապոնական GEO Online-ը իր կայքում էջ է բացել PlayStation 5-ի նոր վտարբերակի համար, որը ստացել է CFI-1200 համարը:

Թողարկումը նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հետաքրքիր է, որ PlayStation-ի թանկացման վերաբերյալ Sony-ի զեկույցում նշվում է, որ Ճապոնիայում գինը կփոխվի միայն այս տարվա սեպտեմբերի 15-ից։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Կայքում նշված միակ բանը հետևյալն է. «Ներբեռնման արագությունը մեծապես բարելավվել է գերարագ SSD-ով: Haptic տեխնոլոգիան, հարմարվողական ձգանները և 3D աուդիո տեխնոլոգիան ստեղծում են հարուստ և գրավիչ փորձ: Զգացեք նոր սերնդի PlayStation խաղերը՝ լի անակնկալներով»։