Ե՞րբ կթողարկվի iPadOS 16.1-ի կայուն տարբերակը

Apple-ը պատրաստվում է թողարկել iPadOS 16.1-ի կայուն տարբերակը։

Ըստ ինսայդեր և Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի` iPad-ի օպերացիոն համակարգի նոր կայուն տարբերակի մասին կհայտարարվի հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում։

iPadOS 16.1-ը հասանելի կլինի iPad Pro-ի  1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ սերունդների, iPad Air 3-րդ, 4-րդ և 5-րդ սերունդների,  iPad-ի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սերունդների և iPad mini-ի 5-րդ սերնդի սեփականատերերին: