Reuters-ը հայտնում է, որ ընթացիկ աշխատանքային շաբաթվա ավարտին Twitter-ը նոր սեփականատեր կունենա։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մինչեւ հոկտեմբերի 28-ը կավարտի ընկերության գնումը։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարի փաստաբաններն արդեն տեղեկացրել են այս մասին հիմնական ներդրողներին։ Դրանց թվում են Qatar Investment Authority սուվերեն հիմնադրամը, կրիպտոարժույթի Binance բորսան և Sequoia Capital վենչուրային հիմնադրամը։
Հոկտեմբերի 24-ին Իլոն Մասկը տեսակոնֆերանս է անցկացրել բանկային համայնքի հետ և հաստատել Twitter-ի գնման հետ կապված իր մտադրությունների լրջությունը։ Գործարքի արժեքը կկազմի $44 մլրդ ($54,2 մեկ բաժնետոմսի համար)։ Twitter-ը գնելու համար ամերիկացի միլիարդատերը ստացել է 13 միլիարդ դոլար վարկային միջոցներ։ Մոտ 7 միլիարդ դոլար ավել են հավաքել մասնավոր ներդրողները, այդ թվում՝ Oracle ստարտափի հիմնադիր Լարի Էլիսոնը:
Այն բանից հետո, երբ Իլոն Մասկը հաստատեց իր պատրաստակամությունը Twitter-ի հետ գործարքը կնքելու մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ը, ընկերության բաժնետոմսերը բարձրացան մինչև 52,85 դոլարով (+3%):