Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը, ստանձնելով Twitter-ի ղեկավարությունը, աշխատանքից ազատել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին, որոնք լքել են ընկերության գլխամասային գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Մասկը, Ագրավալից և Սեգալից բացի աշխատանքից ազատել է ընկերության իրավական քաղաքականության, վստահության և անվտանգության հարցերով պատասխանատու բաժնի ղեկավար Վիջայ Գադեին և գլխավոր խորհրդական Շոն Էգգեթին: Թոփ մենեջերներին շտապ դուրս են ուղեկցել գլխամասային գրասենյակից:
Նույն օրը Մասկը հայտնել է, որ հույս ունի սոցիալական ցանցը դարձնել «ամենահարգված գովազդային հարթակը»: