Իլոն Մասկը պատրաստվում է ավելացնել Twitter-ի գրառումները խմբագրելու հնարավորություն բոլոր օգտատերերի համար

Twitter-ը վերջապես հայտարարեց այս տարի երկար սպասված գրառումների խմբագրման գործառույթի մասին: Այն ներկայումս հասանելի է Twitter Blue-ի բաժանորդագրությամբ, բայց շուտով կարող է անվճար դառնալ:

Տեղեկությունը տարածել է Business Insider-ը։ Այս որոշումը կայացրել է ընկերության նոր սեփականատեր Իլոն Մասկը։ Twitter-ից դեռ պաշտոնական տեղեկություն չկա, սակայն ասում են, որ այս կամ հաջորդ շաբաթ գործառույթը կբացվի սոցցանցի բոլոր օգտատերերի համար։

Ի դեպ, Twitter-ում գրառումները խմբագրելու գործառույթը սկսել է մշակվել 2021 թվականին։ Այս տարվա ապրիլին ընկերությունը սկսել է իր թեստավորումը սահմանափակ թվով օգտատերերի շրջանում։