Այսուհետ մոտ 15 րոպե կպահանջվի Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն իրականացնելու համար։
Սույն թվականի սեպտեմբերի 7-ի ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ սեպտեմբերի 17-ից մասնավոր լոգիստիկ ընկերությունների համար սեփական կարգո տերմինալ ստեղծելու չափորոշիչները մաքսային մարմինների նախաձեռնությամբ անհամեմատ կպարզեցվեն։
Այս մասին առաջինը տեղեկացանք հենց Գլոբբինգից, ով առաջինն է սկսել իր սեփական կարգո տերմինալի ստեղծման աշխատանքները։
Իսկ ի՞նչ կտա այն Գլոբբինգի հաճախորդներին և ինչու՞ է ընկերությունն առհասարակ կատարում ներդրումներ սեփական կարգո տերմինալ ունենալու համար, ծանոթացե՛ք ստորև.
- Գլոբբինգի հաճախորդների սպասարկումը կիրականացվի անհամեմատ ավելի արագ և արդյունավետ։ Ընկերության կարգո տերմինալում կսպասարկվեն միայն Գլոբբինգի հաճախորդները: Այսուհետ կարող եք մոռանալ մեծ հերթերի և կուտակումների մասին, իսկ բեռներն ավելի արագ կզզնվեն և դուրս կբերվեն։ Եվ, որ ամենակարևորն է, բեռների մաքսազերծումն ու հայտարարագրումը կտևի ընդամենը 15 րոպե։
- Գլոբբինգի կարգո տերմինալը կգտնվի Երևանում․ այն այլևս չի առաջացնի քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու անհրաժեշտություն։
- Իսկ արագ սպասարկումը կբացառի հերթերի առկայությունը։
Շատ այլ առավելությունների և հաճախորդամետ քայլերի մասին Գլոբբինգ ընկերությունը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։