ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր` Facebook SMS ծառայությունը թույլ կտա Facebook-ում շփվել նաև SMS հաղորդագրությունների միջոցով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ «Facebook SMS» ծառայության շնորհիվ կարելի է բջջայինի միջոցով շփվել Facebook-ում` առանց ինտերնետ օգտագործելու: Ակտիվացնելով այն, SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ, որոնց կարելի է արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ, օգտագործողն ինքը կարող է թարմացնել կարգավիճակը և կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին:

Այս հնարավորություններից օգտվելու համար օգտագործողը պետք է Facebook-ի իր էջից մուտք գործի «Հաշվի կարգավորումներ» բաժինը, ընտրի «Բջջային» հղումը և ակտիվացնի տեքստային հաղորդագրությունները (եթե հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին:

Ծանուցումները բաժանորդին կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից և յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը:

«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):

32665 համարին ուղարկվող հրահանգներ

Գործողություն Հրահանգ
Ակտիվացնել ծառայությունը f
fb
Թարմացնել կարգավիճակը <կարգավիճակի տեքստը>
Օգնություն* help
aide
Ուղարկել լուսանկարներ` Facebook-ի էջում տեղադրելու համար* photo
photos
Անջատել ծանուցումների ստացումը stop
off
Նորից միացնել ծանուցումների ստացումը on
start

* Նշված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացում:

Ծանուցումների պատասխան SMS-ներում օգտագործվող հրահանգներ

Գործողություն Հրահանգ
Հավանել like
Մեկնաբանել <մեկնաբանության տեքստը>
Բզել (ի պատասխան) p
poke
Ընդունել ընկերանալու առաջարկը add
Դադարեցնել տվյալ զրույցի ծանուցումները mute

Ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով https://www.facebook.com/help/mobiletexts էջը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: