Հաքերները հրապարակել են NASA-ի աշխատակիցների մասին տվյալներ

Հաքերները հրապարակել են NASA-ի աշխատակիցների մասին տվյալներ

Lulz Security հաքերային խմբավորումը համացանցում հրապարակել է NASA-ի աշխատակիցների մասին տվյալներ: Այս մասին Twitter միկրոբլոգի իր էջում հայտնել է LulzSec-ի «համագործակից» հանրահայտ Anonymous հաքերային խմբավորումը:

Հրապարակված տվյալները պարունակում են անուններ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ և շուրջ 40 գաղտնի պահվող աշխատակիցների աշխատանքի վայրի հասցեներ:

LulzSec և Anonymous հաքերային խմբավորումները մի շարք խոշոր հարձակումների հեղինակ են: Դրանց թվում են ԱՄՆ Սենատի, ԿՀՎ-ի, ինչպես նաև հայտնի Sony, Nintendo և այլ ընկերությունների կայքերի վրա կատարված հարձակումբերը:

Բաժիններ: Անվտանգություն