BlackBerry App World-ում ներբեռնումները հասել են 3 միլիարդի

BlackBerry սմարթֆոններ արտադրող Research In Motion (RIM) ընկերությունը հայտարարել է, որ իր BlackBerry App World բջջային ծրագրերի ինտերնետ-խանութում ներբեռնումների քանակը հասել է 3 միլիարդի:

Ինչպես հայտնում է Cnet-ը, միայն 1 միլիարդը նեռբեռնվել է վերջին վեց ամսում: Սա նշանակում է, որ օգտագործողներն օրական ներբեռնել են 2.5 մլն անգամ: Հիշենք, որ BlackBerry App World-ը պարունակում է 90,000 ծրագիր:

Որքան էլ 3 միլիարդը մեծ թիվ է, այնուամենայնիվ, այն չնչին է Apple ընկերության App Store-ի ներբեռնումների կողքին: 2012թ. մարտի տվյալներով App Store-ում 600 000 ծրագրերից գրանցվել էր ավելի քան 25 միլիարդ ներբեռնում:

Բաժիններ: Բիզնես