2012թ. թեժ SX դոմեն

2011թ. Նիդեռլանդների Անտիլյան կղզիների պառակտումից հետո ձևավորվեց Սենթ-Մարտեն կղզի-պետությունը: Այս երկրին հատկացված SX դոմենային տիրույթը բավական նման է «sex» բառին:

Հասկանալով այս նմանությունը՝ SX տիրույթի ադմինիստրատորը հետևել է «Sex sells» մարկետինգային ռազմավարությանը: Եթե նախորդ տարի կար կարծիք, թե SX-ը կդառնա XXX դոմենային տիրույթի մրցակիցը, ապա այսօր դրանց թվում են նաև SEX, SEXY դոմենները, որոնք, հավանաբար, կգործարկվեն գալիք տարի:

Ահա այսպիսի գովազդային բուկլետ է («2012թ. Ամենաթեժ նոր դոմենը») բաժանվել Պրահայում անցկացվող 44-րդ ICANN կոնֆերանսի ժամանակ: Տպավորություն է ստեղծվում, որ այս դոմենային տիրույթում հավաքված է մարդկանց հատուկ խումբ, ուր արգելված է 18 տարեկանից ցածր տարիքի մարդկանց մուտքը: