Վիքիպեդիայի ռուսալեզու տարբերակը դադարել է գործել

Այսօր գիշերը 1:30, Վիքիպեդիա օնլայն ազատ հանրագիտարանի ռուսալեզու տարբերակը դադարել է գործել: Այս կերպ Վիքիպեդիա համայնքը որոշել է արտահայտել իր բողոքն՝ ինտերնետում գրաքննություն կիրառելու օրինագծի դեմ:

Այսօր Ռուսաստանի Դաշնության Պետդուման քննարկելու է «Տեղեկատվության» մասին օրենքում փոփոխություններ ընդունելու հարցը: Փոփոխությունները նախատեսում են կիրառել գրաքննության ինտերնետում, ինչը ենթադրում է կայքերի և IP հասցեների արգելափակում՝ առանց դատարանի միջամտության:

Պետք է նշել, որ այսօր Ռուսաստանում կայքերի կամ IP հասցեների արգելափակում հնարավոր է միայն դատարանի որոշման դեպքում, ինչպես ընդունված է մի շարք զարգացած երկրներում: Այս օրինագիծը դեռ չի ընդունվել և կա հավանականություն, որ չի էլ ընդունվի: Նշենք, որ Վիքիպեդիայի բջջային տարբերակը շարունակում է աշխատել: