ՀՀ մարզերի բնակիչները կունենան մատչելի ինտերնետ կապ և համակարգիչ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «PC էլեկտրոնիքս»-ի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության հետ համատեղ մեկնարկել է «Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ նախագիծը: Այն նպատակ ունի Հայաստանի մարզերին տրամադրել մատչելի ինտերնետ կապ և դրանից օգտվելու համար` սարքերի լայն ընտրանի:

«Ինտերնետ+համակարգիչ» ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղում: Շնորհիվ այս նախագծի, գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ ձեռք բերելու նոութբուք, համակարգիչ  կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որևէ մեկին:

Բոլոր սարքերում Microsoft-ն անվճար կտեղադրի լիցենզավորված ծրագրային փաթեթ: Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալ սարքերը` առաջին 2 ամիսների ընթացքում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է, իսկ պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը կտրամադրվի անվճար:

Ստորև նշված աղյուսակը ներկայացնում է հաճախորդի համընդհանուր ամսական վճարը` ներառյալ ապառիկ գնման պայմանները և ինտերնետային սակագնային պլանի ամսական վճարը: