DNSChanger վիրուսը զրկել է 300 000 օգտագործողի ինտերնետից

Երեկ DNSChanger վիրուսով վարակված համակարգիչների 300 000 օգտագործող զրկվել է ինտերնետ կապից: Այս վիրուսը ստեղծվել է էստոնացի հաքերների կողմից և 4 տարվա ընթացքում վարակել է ավելի քան 4 մլն. համակարգիչ:

Վիրուսը փոխում է համակարգչի DNS -ի կարգավորումները, ինչի հետևանքով կատարվող բոլոր որոնումներն ուղարկվում են հաքերների սերվերներ: Ըստ փորձագետների հաշվարկների, այս կերպ՝ գովազդային քլիքերից (click) և թրաֆիկի վաճառքից, ավազակներն աշխատել են 14մլն. դոլար:

Շուտով այս վիրուսը հայտնաբերվում է ՀԴԲ-ի կողմից: Մասնագետներն անջատում են հաքերների DNS սերվերները և փոխարինում դրանք ժամանակավոր սերվերներով, որպեսզի վիրուսով վարակված համակարգիչների օգտագործողները կարողանան միանալ ինտերնետին: Բացի դրանից ստեղծվեցին կայքեր, որոնց միջոցով հնարավոր դարձավ ստուգել, թե արդյո՞ք համակարգիչը վարակված է որևէ տրոյան վիրուսով: DNSChanger վիրուսի դեմ պայքարին միացան նաև Google-ը և Facebook-ը: Եվ չնայած պայքարի բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, հունիսին դեռ 300 000 համակարգիչ շարունակում էր մնալ վարակված: Երեկ ինտերնետում տարածվեց տեղեկություն, որ ժամանակավոր սերվերները անջատվել են, քանի որ դրանք պարունակել են բավական արժեքավոր բովանդակություն: