Firefox-ը կդառնա «սոցիալական» բրաուզեր

Mozilla ընկերության նախագծողներն աշխատում են իրենց ճանաչված Firefox բրաուզերի «սոցիալական» տարբերակի ստեղծման շուրջ: Բրաուզերի սոցիալականացումը կնպաստի Firefox-ի օգտագործողների քանակի աճին:

Այս շաբաթ գործարկվող Firefox 16 տարբերակում ինտեգրված են լինելու հատուկ կոճակներ, որոնք հնարավորություն կտան օգտագործողներին հեշտությամբ կիսել սիրելի բովանդակությունը Twitter-ում, Facebook-ում, Google+-ում կամ Gmail-ում:
Դե իսկ հաջորդ քայլը կլինի «ծանուցումներ»-ի կոճակը, որի միջոցով օգտագործողները կտեղեկանան սոցցանցերի իրենց էջերում նոր մեկնաբանությունների, նամակների և այլ ծանուցումների մասին: Նախագծողները նախատեսում են նաև Firefox-ում ինտեգրել չաթ:

Հիշենք, որ դեռ մարտ ամսին Mozilla-ն «սոցիալական» բրաուզերի գաղափարի մասին հայտնել էր: