Գործարկվել է Google+ սոցցանցի iPad ծրագիրը

Գործարկվել է Google+ սոցիալական ցանցի iPad ծրագիրը: Այս մասին իր պաշտոնական բլոգում հաղորդում է Google ընկերությունը: Առաջին անգամ ինտերնետ-հսկան ցուցադրել էր iPad ծրագիրը Google I/O ամենամյա կոնֆերանսի ժամանակ՝ Android ծրագրի գործարկման հետ միաժամանակ: Նախագծողների խոսքով, նոր ծրագիրը հարմարեցված է iPad-ին՝ հաշվի առնելով սարքի բոլոր յուրահատկությունները:

Ծրագիրը պարունակում է մի շարք հետաքրքիր ֆունկցիաներ: Օրինակ հնարավոր է սենսորին երկու հպումով տեղափոխել հետաքրքիր գրառումը «նորությունների ժապավենից» և կիսել այն ընկերների հետ: Օգտագործողը կարող է նաև սկսել տեսազրույցը (Hangout) iPad-ից և շարունակել այն հեռուստաէկրանով՝ Airplay տեխնոլոգիայի շնորհիվ:

Հիշենք, որ Google+ մեկամյա սոցցանցի հիմնական մրցակիցը Facebook-ն է, որն իր iPad ծրագիրը թողարկել է 2011թ. հոկտեմբերին: Google+-ն ունի 250մլն. օգտագործող, որոնցից ամսական ակտիվ 150մլն-ն: