Հայաստանում է 41 մեգապիքսել Nokia 808 PureView սմարթֆոնը

Այսօր Orange Արմենիա ընկերությունում մեկնարկել է Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքը: Nokia 808 սմարթֆոնն առաջինն է, որը համալրված է մրցանակի արժանացած PureView տեխնոլոգիայով: Այն Nokia սմարթֆոնների միջոցով պատկերի ստացման ամենաբարձրորակ տեխնոլոգիան է, որը համատեղում է բարձր արդյունավետության սենսորային, բացառիկ Carl Zeiss օպտիկական և Nokia-ի կողմից մշակված պատկերի ստացման բացառիկ հնարավորությունները:

Nokia 808 PureView սմարթֆոնն աչքի է ընկնում բարձր արդյունավետության Carl Zeiss օպտիկական և պիքսելների ընտրության նոր տեխնոլոգիայով հագեցած 41 մեգապիքսել բարձր հստակություն ունեցող ֆոտոխցիկի սենսորային հնարավորությամբ: Nokia 808 PureView սմարթֆոնի հնարավորություննրը թույլ են տալիս կատարել լիարժեք HD 1080 պիքսել բարձր հստակության տեսաձայնագրություններ և դիտել դրանք 4 անգամ խոշորացված ռեժիմով, տեսաձայնագրել և դիտել տեսաձայնագրությունները Nokia Rich Recording տեխնոլոգիայի միջոցով, ցանկացած ականջակալի միջոցով ստերեո հնչողությունը վերածել իրական հնչողության և Dolby Headphone բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ ապահովել Dolby Digital Plus 5.1 իրական հնչողություն:

Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին բաժանորդագրվելով` այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել սկսած 190,000 ՀՀ դրամից: Առանց բաժանորդագրության այս հեռախոսը կարելի է ձեռք բերել 350,000 ՀՀ դրամով: