Amazon-ը գործարկել է սոցիալական խաղերի ծառայություն (ՎԻԴԵՈ)

Amazon-ը քայլ առ քայլ փորձում է ներխուժել տարբեր շուկաներ: Ընկերությունը նախ հանդես եկավ էլեկտրոնային գրքեր ընթերցերլու իր Kindle սարքով, ապա ամպային ծառայությամբ, որին հաջորդեց պլանշետը և ծրագրերի օնլայն խանութը: Ըստ վերջին լուրերի, Amazon-ը կթողարկի նաև սեփական սմարթֆոնը:

Սակայն մինչ սմարթֆոնների շուկային անցնելը, Amazon-ն այսօր մուտք գործեց սոցիալական խաղերի շուկա: Ինչպես հայտնում է gagadget.com-ը, ընկերությունը գործարկել է սոցիալական խաղերի ծառայություն՝ GameCircle-ը:

Սա մի խաղային ծառայություն է, ուր Android սարքերի օգտագործողները կիսվում են խաղերի՝ իրենց արդյունքներով: Ծառայությունն ունի նվաճումների և մրցանակների վարկանշային համակարգ:
Դե իսկ նախագծողների համար արդեն պատրաստ է ծրագրային գործիքների փաթեթ, որով վերջիններս կկարողանան ինտեգրել սեփական խաղերը GameCircle -ին:
Amazon-ի նոր ծառայությունը կարող են փորձարկել Kindle Fire պլանշետների օգտագործողները: