Nokia 808 Pure View-ի փորձարկում itTREND.am-ի կողմից

Փետրվարին Nokia ընկերությունը աշխարհին ներկայացրեց իր 41մեգապիքսել Nokia 808 Pure View սմարթֆոնը: Իսկ երեկ Օրանժ Արմենիա ընկերությունը հայտարարեց Հայաստանում Pure View-ի վաճառքի մեկնարկի մասին: Այս սմարթֆոնն իր պաշտոնական նկարագրությունում խոստանում է 7728×5368 կետայնությամբ լուսանկարահանում և ամբողջապես HD 1080 պիքսել տեսանկարահանում: Շատերի համար սմարթֆոնի տեսա- և լուսանկարահանման հնարավորություններն անհավատալի են:

itTREND.am-ը փորձարկել է սմարթֆոնը: Օրանժից մեզ տրամադրված Nokia 808 Pure View-ն տվեց սպասելի արդյունք:

Ներկայացնում ենք ձեզ Nokia 808-ով կատարած այս լուսանկարը, որի կետայնությունն է՝ 7728×4354, ծավալը՝ 11.4Մբ: Սա նշանակում է, որ ֆոտոխցիկը լուսանկարել է 33 մեգապիքսելից մի քիչ ավելի:

Իսկ ահա այս լուսանկարի կետայնությունն է՝ 7152×5368, ծավալը՝ 16.1Մբ: Արդյունքում Nokia 808-ը մաքսիմալ լուսանկարում է 38 մեգապիսքել:

Ներկայացնում ենք նաև Nokia 808-ով կատարված տեսանկարահանումը: Դիտեք այն՝ ընտրելով ամենաբարձր որակը: