Թումո կենտրոնում կանցկացվի ռոբոտների ցուցադրություն

Վաղը՝ հուլիսի 14-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Ռոբոտիքս (ռոբոտաշինության) դասընթացի 12-18 տարեկան պատանի մասնակիցները կներկայացնեն իրենց ավարտական աշխատանքները՝ իրենց պատրաստած և ծրագրավորած ռոբոտների հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Թումո կենտրոնի լրատվական ծառայությունից:

Երկշաբաթյա դասընթացի ընթացքում պատանիները սովորել են նոր գրաֆիկական լեզու՝ ռոբոտներին ղեկավարելու համար, ինչպես նաև ծանոթացել են, թե ինչպես կիրառել համակարգային մտածողություն (system thinking) խնդիրների լուծման համար: Ռոբոտիքս դասընթացը վարել է Իսպանիայից հրավիրված, մասնագիտությամբ ճարտարապետ Ջուզեպ Ֆարգասը:

Թումո կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելում և մասնագիտանում են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։

Ահա թե ինչպես են Թումոյի սաները պատրաստել ռոբոտները: