.XXX պոռնոդոմենային տիրույթում գրանցված է 137 000 անուն

.XXX պոռնոդոմենի ադմինիստրատոր ICM Registry ընկերության վերջին տվյալների համաձայն, այս տիրույթում գրանցված է 137 000 անուն կայք: ICANN -ի փետրվարի տվյալներով հաշվարկված էին 128 000 անուն: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ամիս պոռնոդոմենային տիրույթում գրանցվող կայքերի քանակն աճում է մի քանի հազարով:

Փորձագետները կարծում են, որ կա ավելի քան 200 .XXX կայք՝ արգելափակված տարբեր ընկերությունների և առանձին օգտագործողների կողմից: Ըստ ICANN-ի՝ ամենից շատ .XXX դոմեններ գրանցել է Go Daddy ընկերությունը: Իսկ ամենաշատ գրանցված XXX կայքեր ունեցող ընկերությունների տասնյակը 2012թ. փետրվարի տվյալներով այսպիսինն է՝

1. Go Daddy 36,1 հազ. անուն
2. Network Solutions 16,6 հազ.
3. Instra 4,6 հազ.
4. Name.com 4,2 հազ.
5. Enom 4,2 հազ.
6. United Domains 3,8 հազ.
7. Tucows – 3,7 հազ.
8. Ascio Technologies — 3,6 հազ.
9. PublicDomainRegistry – 3,4 հազ.
10. CSC – 3,2 հազ.

Բաժիններ: Համացանց և կապ