Ղարաբաղ Տելեկոմը կնվիրի «Բրոնզե», «Արծաթե» կամ «Ոսկե» հեռախոսահամարներ

Հուլիսի 18-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ բոլոր նրանք, ովքեր կգնեն նոութբուք, նեթբուք, հեռախոս կամ աքսեսուարներ Արցախի «Էմբադա» առևտրի կենտրոնում տեղակայված Ղարաբաղ Տելեկոմի Մասնագիտացված խանութից, կստանան հաճելի նվերներ` «Սովորական», «Բրոնզե», «Արծաթե» կամ «Ոսկե» հեռախոսահամարներ: Այս մասին տեղեկացնում են Ղարաբաղ Տելեկոմ ընկերության մամուլի ծառայությունից:

Ղարաբաղ Տելեկոմն իր առաջին մասնագիտացված խանութը բացել է 2011թ.-ին: Այսօր ընկերությունն ունի 6 մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ բոլորին հասանելի է հեռահաղորդակցման սարքավորումների լայն ընտրանի՝ բջջային հեռախոսներ, սմարտֆոններ, լիցենզավորված ծրագրերով նոութբուքներ և այլն։