AM դոմենային տիրույթում կա գրանցված 20 000 անուն

2012թ. հուլիս ամսվա տվյալներով հայկական am դոմենային տիրույթում գրանցված է 20 000 անուն: Այս մասին այսօր հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Նա ընգծեց նաև , որ դոմեն գրանցելու պայմաններում նշվում է, որ չի կարելի տարածել պոռնոգրական բնույթի բովանդակություն: Եվ քանի որ ՀԿ-ն ունի am դոմենները վերահսկելու գործառույթ, ապա պոռնոգրական կամ վտանգավոր բնույթի բովանդակության դեպքում զգուշացում է անում դոմենի սեփականատիրոջը: Գրիգոր Սաղյանի խոսքով, եղել է դեպք, երբ պարզվել է, որ դոմեն գրանցողը ներկայացրել է եղել կեղծ փաստաթղթեր: