Orange-ն առաջարկում է նոր սակագին Վրաստանում և Թուրքիայում ռոմինգի համար

Orange Արմենիա ընկերությունը առաջարկում է  ռոմինգի մուտքային զանգերի հատուկ սակագին՝ ամառային հանգիստը Վրաստանում և Թուրքիայում անցկացնողների համար: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային 1 րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ: Սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ` հավաքելով *121#, իսկ որևէ հավելյալ հրաման հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:

Հիշենք, որ Orange-ն առաջարկում է նաև ռոմինգի սակագներ Orange Գոտու երկրներում` 250 դրամ/րոպե մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի և SMS-ի համար: Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, Orange Լիխտենշտեյնը, ինչպես նաև Mobistar-ը Բելգիայում, AT&T օպերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Life:) օպերատորը Ուկրաինայում: Բոլոր այս երկրներում միանալով նշված օպերատորի ցանցին` Orange բաժանորդները կօգտվեն ռոմինգի հատուկ սակագներից: