Microsoft-ը ներկայացրել է նոր Office 15 ծրագրային փաթեթը

Microsoft ընկերության տնօրեն Սթիվ Բալմերը պաշտոնապես ներկայացրել է Microsoft Office ծրագրային փաթեթի նոր տարբերակը, հաղորդում է Reuters-ը:

Office 15 փաթեթի յուրահատկությունը Microsoft-ի ամպային ծառայություն SkyDrive-ին ինտեգրվելու հնարավորությունն է: Օգտագործողի ստեղծած բոլոր փաստաթղթերը և կարգավորումները ավտոմատ կերպով կպահպանվեն SkyDrive-ում, ինչը կապահովի մուտք փաստաթղթին ցանկացած սարքից:

Նոր Office-ը հնարավորություն է ինտերգրված է նաև սոցիալական ցանցերին և պարունակվում է ներկառուցված Skype: Microsoft Office 15-ը կաշխատի թե՛ նոր Windows 8 օպերացիոն համակարգի և թե՛  Windows 7-ի հետ: Այս պահին Microsoft-ի կայքից հնարավոր է  ներբեռնել ծրագրային փաթեթի նախնական տարբերակը և փորձարկել այն: Ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2013թ. սկզբում:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր