Իդրամը գործարկել է iOS և Android ծրագրեր

Մոտ 10 օրից Apple ընկերության iStore և Google ընկերության PlayStore ծրագրերի օնլայն խանութներում հասանելի կլինի «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի idram կոչվող iOS և Android ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է կառավարել էլեկտրոնային հաշիվը: Այս մասին այսօր տեղեկացրեց «Իդրամ»-ի տնօրենի խորհրդական Գևորգ Պողոսյանը էլեկտրոնային փողի համակարգի պաշտոնական շնորհանդես-սեմինարի ժամանակ:

«Արդեն պատրաստ է ծրագրերի բեթա տարբերակները: Դրանք ունենք շատ պարզ ինտերֆեյս: Կարելի է կատարել չորս գործառույթ՝ հաշվի լիցքավորում, կանխկիացում, վճարումներ և փոխանցումներ: Օրինակ կարելի է կատարել կոմունալ վճարումներ, ինտերնետի և բջջային կապի վճարում և այլն»,- ասաց նա և հավելեց, որ ծրագրի վերջնական տարբերակում հասանելի կլինեն «Իդրամ»-ի բոլոր ծառայությունները:
idram iOS և Android ծրագրերն ունեն միայն հայերեն ինտերֆեյս:
Հիշենք, որ «Իդրամը» 2012թ. մարտի 6-ին ՀՀ Կենտրոնական բանկից
ստացավ էլեկտրոնային փողեր թողարկելու թույլատվություն: Էլ.փողերի համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում իրականացնել գործարքներ ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ: