Intel-ը տոնում է իր 44 ամյակը

2005թ. Apple ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը հայտնեց, որ Mac համակարգիչները աշխատելու են Intel-ի պրոցեսորներով: Այդ օրից ի վեր, Apple-ի յուրաքանչյուր համակարգչում տեղադրված է մի «ուղեղ»՝ նախագծված ամերիկյան Intel ընկերության կողմից:

Իսկ այսօր Intel-ը տոնում է իր ծնունդը: Ընկերությունը ստեղծվել է 1968թ. հուլիսի 18-ին՝ Fairchild Semiconductor ընկերության նախկին աշխատակիցների՝ Ռոբերտ Նոյսի և Գորդոն Մուրի կողմից: 1971 թ-ին Intel-ը գրանցեց մեծ հաջողություններ: Ընկերությունը կատարեց ճապոնական Busicom ընկերության պատվերը, որի արդյունքում ստեղծեց Intel 4004 միկրոպրոցեսորը: Արդեն 1990թ-ին ընկերությունը հանդիսանում էր անհատական համակարգիչների պրոցեսորների խոշոր արտադրող:

Այսօր Intel-ը զբաղեցնում է միկրոպրոցեսորներ արտադրողների շուկայի 75%-ը: 2011թ-ին ընկերության եկամուտը կազմել է 54մլրդ. դոլար, որից 13 մլրդ.-ը՝ զուտ եկամուտ:

աղբյուր: appleinsider.ru