YouTube-ը ներկայացրել է դեմքի «աղավաղման» գործիք

YouTube-ը գործարկել է մի գործիք, որը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով «աղավաղել» տեսանյութում նկարված մարդկանց դեմքերը: Այս մասին տեսապորտալը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Դեմքերը ծածկելու համար օգտագործողը կարող է ընտրել սեփական տեսանյութերից ցանկացածը, ապա սեղմել «բարեփոխել տեսանյութը» (Enhancements) կոճակը և «հավելյալ ֆունկցիաներ» բաժնում ընտրել «դեմքի աղավաղում» (Blur All Faces) ֆունկցիան:

«Աղավաղումը» կարող է չաշխատել, եթե մարդիկ տեսանյութում չեն նայում կադրին կամ եթե նկարահանված է մթության մեջ կամ եթե տեսանյութը ցածր որակի է:

Հիշենք, որ YouTube-ն աշխարհում ամենաճանաչված տեսահոսթինգային ծառայությունն է: 2011թ. պորտալի տեսանյութերի դիտումների քանակը գերազանցեց տրիլիոնը:

Բաժիններ: Համացանց և կապ