Dropbox-ը դարձել է սպամերների թիրախ

Տվյալների պահպանման ծառայություն՝ Dropbox-ի օգտագործողները բողոքում են պարբերաբար ուղարկվող սպամ նամակներից, գրում է TechCrunch-ը: Անցանկալի նամակները ուղարկվում են Dropbox-ի օգտագործողների՝ գրանցման համար թողնված էլեկտրոնային հասցեներին:

Օգտագործողների բողոքները սկսել են տարածվել Dropbox-ի տեխնիկական ֆորումներում, ապա նաև Twitter միկրոբլոգում: Սպամ նամակներից բողոքում են տարբեր երկրների օգտագործողներ: Որոշները մեղադրում են Dropbox-ին իրենց էլ.հասցեների վաճառքի համար: Իսկ որոշները չեն բացառում, որ Dropbox-ը դարձել է հաքերների թիրախ:

Dropbox-ի մասնագետները հայտնում են, որ կատարում են հետաքննություն՝ պարզելու, թե ինչն է պատճառը: