«Microsoft Հայաստան»-ը հայտարարում է օնլայն-մրցույթ

Օգոստոսի 1-ից 31-ը Microsoft ընկերությունն անցկացնում է «Միացիր Տեխնոլոգիական էլիտային» (Join the Tech Elite) ամառային օնլայն-մրցույթը: Այն հնարավորություն է տալիս ստուգել տեխնիկական գիտելիքները և ստանձնել «Երկրի տեխնիկական էքսպերտ» կոչումը։

ittrend.am-ի հետ զրույցում Microsoft-ի Հայաստանյան գրասենյակի ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը տեղեկացրեց, որ մրցույթը տարածաշրջանային:

«Microsoft-ն ունի օնլայն ակադեմիա, որտեղ Հայաստանից գրանցված են ավելի քան 140 մարդ: Մրցույթն անցկացվում է հենց ակադեմիայի կայքում, անհրաժեշտ է գրանցվել, ապա ավարտել «վիրտուալիզացիա», «անհատական cloud» և «system center» թեմաներով դասընթացները, որից հետո հանձնել թեստեր»,-ասաց նա:

Թեստերի հանձնումից մասնակիցները հավաքում են որոշակի միավորներ և մեկ ամսվա ընթացքում ամենաբարձ միավորներ հավաքած մասնակիցը դառնում է հաղթող՝ ստանալով «Երկրի տեխնիկական էքսպերտ» կոչումը և նվեր՝ անլար մկնիկ Microsoft-ից:

Դավիթ Քոչարյանի խոսքով, մրցույթը հարստացնում է նորագույն տեխնոլոգիաների մասին գիտելիքները և ճանաչված դարձնում հաղթողին որպես լավ մասնագետ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը, անհրաժեշտ է գրանցվել: