Adobe-ը թողարկել է eLearning Suite 6-ը և Presenter 8-ը

Adobe ընկերությունը թողարկել է նոր eLearning Suite 6-ը և Presenter 8-ը: Պրոֆեսիոնալ ուսուցողական բովանդակություն ստեղծելու eLearning Suite 6 լուծումը թույլ է տալիս օնլայն-ուսուցման ոլորտի պրոֆեսիոնալներին կազմակերպել ինտերակտիվ դասընթացներ՝ դեմո-տեսանյութերով, թվային գրաֆիկայով, հարուստ անիմացիայով և աուդիոբովանդակությամբ: eLearning Suite 6-ում ներառնված են նաև Adobe Flash Professional CS6-ը,  Adobe Dreamweaver CS6-ը,  Adobe Photoshop CS6 Extended-ը և Adobe Acrobat X Pro-ն:

Adobe Captivate 6-ի նորույթը բջջային հնարավորությունների բարելավումն է: Պատրաստի ուսումնական նյութերը հնարավոր է արագ և հեշտությամբ հրապարակել ուսման կառավարման առաջատար համակարգերում (LMS), օրինակ՝ Moodle-ում, Blackboard-ում, Plateau-ում, Saba-ում և այլ տեղեր: Captivate 6-նոր հնարավորություններից է նաև բովանդակության սինխրոն հրապարակումը երկու ֆորմատով՝ SWF և HTML5, ինչը թույլ է տալիս սովորողին սկսել դասընթացը համակարգչով, ապա շարունակել iOS կամ Android սմարթֆոնով: Օգտագործողները կարող են նաև ստեղծել և խմբագրել HD-որակի տեսանյութեր և հրապարակել դրանք YouTube-ում:

Adobe Presenter-ի նոր՝ 8-րդ տարբերակը թույլ է տալիս գործարար-օգտագործողներին, ինստրուկտորներին և դասավանդողներին ստեղծել տեսաներկայացումներ սովորական համակարգչի միջոցով՝ առանց հատուկ սարքերի: Բացի դրանից Presenter 8-ի շնորհիվ հնարավոր է միավորել վեբ-տեսախցիկով նկարահանված տեսա- և աուդիոնյութերը:

Adobe eLearning Suite 6-ն հասանելի է Adobe Store-ից և վերավաճառողներից: Անվճար փորձնական տարբերակը հնարավոր է ներբեռնել Adobe-ի կայքից: Իսկ Presenter 8-ի փորձնական տարբերակը այստեղից: