Windows Phone 8-ը լույս կտեսնի նոյեմբերին

Windows Phone 8 օպերացիոն համակարգը կթողարկվի 2012թ. նոյեմբերին, իսկ ՕՀ-ի RTM տարբերակը երկու ամիս ավելի վաղ՝ սեպտեմբերին: Այս մասին գրում է ZDNet-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Նույն աղբյուրի տվյալներով, Office 2013 ծրագրային փաթեթի վերջնական տարբերակը լույս կտեսնի 2013թ. փետրվարին, իսկ RTM տարբերակը՝ 2012թ. նոյեմբերին: Հիշենք, որ այն Microsoft-ը ներկայացրել է հուլիսի 13-ին:

Windows Phone 8-ը հնարավոր չի լինելու աշխատեցնել նախորդ WP 7 տարբերակով աշխատող սմարթֆոններում: Այս սարքերի համար թողարկվելու է WP7.8 տարբերակը, որն իր մեջ կներառի WP 8-ի նորույթներից որոշները:

Սպասվում է, որ WP 8-ով աշխատող առաջին սարքերը կարտադրեն TC, Huawei, Nokia և Samsung ընկերությունները:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր