Nexus 7 պլանշետի էկրանն իսկապես անսարք է

Ինչպես հաղորդում էր New York Times-ը, Nexus 7 պլանշետի օգտագործողները հայտնաբերել են գործարանային թերություններ և բարձրաձայնում են դրանց մասին տեխնիկական ֆորումներում: Հիմնական թերությունը պլանշետի էկրանի սենսորի անսարքությունն է: Geek.com-ի թղթակցի պլանշետը նույն խնդիրն ունի: Տեսանյութում հստակ երևում է, որ սենսորը չի աշխատում էկրանի վերևի անկյունում: