HTC One Desire՝ նոր կոնցեպտ

Մինչ HTC ընկերությունը խոստումներ է տալիս նոր Vertex պլանշետային համակարգչի մասին, դիզայներ Բոբ Ֆրեկինգը ստեղծում է HTC One Desire պլանշետի կոնցեպտ:

Ըստ դիզայների, HTC Flyer պլանշետին փոխարինող պլանշետը պետք է ունենա 7 դյույմ անկյունագծով Super LCD 2 էկրան, քառամիջուկ ARM15 Snapdragon պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 8մպ ֆոտոխցիկ և 2մպ դիմային ֆոտոխցիկ և պետք է աշխատի Android օպերացիոն համակարգի վերջին 4.1 Jelly Bean տարբերակով: