«Ղարաբաղ Տելեկոմ»-ը վաճառում է մատչելի նոութբուքեր

«Ղարաբաղ Տելեկոմ»-ն առաջարկում է Արցախի բնակչությանը հեռահաղորդակցման սարքավորումների լայն ընտրանի: Ընկերության մասնագիտացված խանութ-սրահներում կարելի է գտնել ինչպես բջջային հեռախոսներ, այնպես էլ արտոնագրված ծրագրերով նոութբուքներ և այլն։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ղարաբաղ Տելեկոմի խանութներում սարքավորումները վաճառվում են մատչելի գներով և շահավետ առաջարկներով՝ բոլորին հասանելի լինելու համար: Բոլոր նրանք, ովքեր հուլիսի 23-ից 27-ը ներառյալ կգնեն HP նոութբուք «Սոֆիա» առևտրի կենտրոնում տեղակայված մասնագիտացված խանութից, կստանան նվեր` HP բրենդային պայուսակ:

Բաժիններ: Համացանց և կապ