«Յուքոմ»-ը եռապատկել է ինտերնետի արագությունը

Յուքոմ ընկերությունը մատուցում է նվեր ֆիզիկական անձ հանդիսացող իր բոլոր բաժանորդներին` եռապատկելով ինտերնետային արագությունները մինչև սեպտեմբերի 30: Արդեն Երկու օր է բոլոր բաժանորդները վայելում են առնվազն 24 Մբթ/վ ինտերնետ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Մինչև սեպտեմբերի 30-ը վայելեք U!Net Starter փաթեթը-24Մբ/վ,U!Net Basic-36Մբ/վ, U!Net Ultra-45Մբ/վ, ինչպես նաև Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները համապատասխանաբար 45Մբ/վ, 54Մբ/վ, 72Մբ/վ-ով:

Սակագնային փաթեթների գները չեն փոփոխվել:

Բաժիններ: Համացանց և կապ